

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ Հայրենիքը գնում է դեպի ինքնաքանդում, իսկ սփյուռքը՝ ինքնամաշում։ Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։
«Պետք է այս ամենին վերջ տալ համահայկական ուժերով։
Ահավասիք, ապրում ենք մեր պատմության խաչմերուկում: Այս իրավիճակում մենք նոր ղեկավարների, նոր մոտեցումների, նոր կեցվածքի կարիք ունենք, որպեսզի դուրս գանք ներկայիս ճահճացած վիճակից:
Կրկնություններով մենք չենք կարող առաջ գնալ, մասնավորապես ներկայիս ամենօրյա փոփոխություններով լի ժամանակներում։ Չենք կարող ինքնակենտրոն և ինքնանպատակ ապրել, պետք է բացենք մեր աչքերն ու տեսնենք, թե ուր է գնում մեր ժողովուրդն ու հայրենիքը: Աշխարհագրական պայմանները փոփոխվում են, ու այսօր կարիք կա, որ երիտասարդները նոր շունչ բերեն, քանի որ հենց նրանք են ճանաչում ներկայիս աշխարհը։ Ըստ կաթողիկոսի` մեծ տեղ պետք է տալ երիտասարդությանը, վստահել նրանց, որովհետև նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան։
Երբ նույն աթոռներին նույն անձինք են նստում, որոնք նույն մտածելակերպով են կաղապարված, աթոռն էլ է մաշվում, աթոռի վրա նստողներն էլ»,- ընդգծել է Արամ Ա-ն։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…