Լրահոս 24/7

Մոսկվայում ուշադիր հետևում են Գյումրիում տիրող իրավիճակին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին:

«Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանի երկրորդ քաղաքում տիրող իրավիճակին: Այնտեղ է գտնվում ռուսական 102-րդ բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» մասնաճյուղը։ Քաղաքային իշխանությունները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության տարբեր շրջանների հետ: Այդ թվում հայտնի է «Պատվո բլուր» հուշահամալիրը՝ նվիրված ռուս սպաներին, որոնք զոհվել են ռուս-թուրքական պատերազմների ժամանակ»,- ասել է նա։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օգոստոսին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից Գյումրիին շնորհվել է «1941-45 թթ. աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը:

«Մենք, իհարկե, խնամքով ենք վերաբերում ռուս-հայկական հարաբերություններին, միշտ պաշտպանում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերի օգտին։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալության գնահատականներին, ապա, անշուշտ, դա Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ նշում ենք, որ ավելի վաղ Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, մի քանիսին ձերբակալել էին: Մենք հույս ունենք, որ նման դատավարությունները չեն հանգեցնի դատական ​​համակարգի և ժողովրդի միջև կապի խզման և դրա նկատմամբ վստահության անկման, ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա այս մասին խոսել է «Հայկական ժողովրդավարության ֆորումում», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով, այս բոլոր հարցերն ավելի արդիական են՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է նոր ընտրական փուլ՝ 2026 թվականի հունիսին նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

7 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

7 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago