Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը

Ֆասթ Բանկը մեկնարկել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը, որի միջոցով միկրո, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են տեղափոխել իրենց ընթացիկ վարկերը Ֆասթ Բանկ՝ մինչև 2% ավելի ցածր տարեկան անվանական տոկոսադրույքով։ Ծրագրի շրջանակում ձեռնարկատերերը հնարավորություն ունեն ձեռք բերելու նաև հավելյալ միջոցներ՝ վարկի գումարի մինչև 40%-ի չափով։

«Restart» բիզնես վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորումը հնարավոր է իրականացնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով։ Դրամով տրամադրվող վարկերի դեպքում տարեկան անվանական տոկոսադրույքն սկսվում է 11.50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ 11.91%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում տոկոսադրույքն սկսվում է 8․50%-ից, փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 8.15%-ից։

Ընդ որում, անկախ նախորդ վարկի պայմանագրի ժամկետից, Ֆասթ Բանկում վարկերը տրամադրվում են 37-120 ամսով։

«Restart» բիզնես վարկերի և վարկային գծերի վերաֆինանսավորումը հասանելի է 15 մլն-ից մինչև 400 մլն դրամի, կամ 40 հազարից մինչև 1 միլիոն դոլարի սահմաններում։ Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկը հոգում է գրավադրման հետ կապված ծախսերը։ 

«Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

22 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

38 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

55 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago