

Ռուսաստան–Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք փոխվում ենք, մեզ շրջապատող աշխարհը փոխվում է։ Հարաբերությունները ինչ-որ նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել, որ դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ, ինչ-որ թյուրիմացություններ։ Դա վերաբերում է երկրների կենսական շատ կարևոր շահերին, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է: Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից: Հիմա սիրում են տանգոյի փոխաբերությունը: Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ այս պարագայում: Դա հենց դրա մասին է»,- ասաց դիվանագետը։
Մինչդեռ, Կոպիրկինի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն հանգում միայն տնտեսությանը, որքան էլ դա կարևոր լինի։ Ռուս-հայկական հարաբերությունները ոչ միայն և ոչ այնքան միջպետական հարաբերություններ են, որքան ժողովուրդների միջև հարաբերություններ։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է հարաբերություններում մարդասիրական օրակարգը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…