

Օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը աննախադեպ առաջընթաց է։ Այն պատմական է և ստեղծում է մեծ հնարավորություն բոլորի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը՝ Վաշինգտոնում կայացած «ԱՄՆ-ն Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների քարտեզագրում» խորագրով համաժողովում։
Դիվանագետն ասել է, որ Ադրբեջանը կօգտագործի այս հնարավորությունն առավելագույնս և կշարունակի առաջ մղել այն։
«Ադրբեջանի նախագահը Հայաստանին թույլատրել է օգտագործել երկրի տարածքը ցանկացած տեսակի տարանցման համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել դա։ Եվ, հավանաբար, կլինեն որոշակի փոխադարձ գործողություններ այս առումով», – նշել է Խազար Իբրահիմը։
Ըստ նրա՝ այսպիսի քննարկումներ եղել են նաև 90-ական թվականների սկզբին, որը հաջողություն չի ունեցել։
1990-ականների սկզբին մեր քննարկումների ընթացքում մենք փորձում էինք փոխանցել այն ուղերձը, որ եթե մենք միասին գործենք, դա բոլորին օգուտ կբերի։ Բայց դա տեղի չունեցավ։ Միայն հիմա է դա դարձել իրականություն։ Միացյալ Նահանգների և որոշ այլ գործընկերների զգալի աջակցությամբ Ադրբեջանը հաջողությամբ միավորել է երկու երկրները», – եզրափակել է դեսպանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…