

«Այսօր մենք մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը։ Բայց նաև զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգը, որի վրա հիմնվում է այն»,- Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ հայկական բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։
«Մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ հասկացությամբ, որովհետև երբ ասում են մարտունակ բանակ, չի տեղորոշում, թե այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է ընդգծել այս կոնտեքստը, որ Հայաստանի բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն ի վիճակի լինել պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…