Լրահոս 24/7

ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ երթի ընթացքն արգելափակելը ոչ իրավաչափ է․ Մամիջանյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանի անունից ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցը բավարարվել է. ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ երթի ընթացքը դեպի Դեմիրճյան փողոց արգելափակելը ոչ իրավաչափ է: Այս մասին տեղեկանում ենք Liberty LLC իրավաբանական ընկերության տարածած հաղորդագրությունից, որում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԵՄԻՐՃՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄՈՒՏՔԸ ՓԱԿԵԼՈՒ ԵՎ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ԵՐԹԻ ԸՆԹԱՑՔՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ

2022 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 19։10-ին, «Դիմադրություն» շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվել են դեպի Պարոնյան փողոց։ Երթի մասնակիցները ժամը 20։10-ին կանգ են առել Պարոնյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում, որտեղ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից արդեն իսկ արգելափակված են եղել կառավարական առանձնատներ տանող մուտքը և Դեմիրճյան փողոցը։ Ժամը 20։31-ին հավաքի մասնակիցները բարձրախոսով հայտարարել են, որ երթը շարունակվում է և Դեմիրճյան փողոցով շարժվելու է դեպի ՀՀ Ազգային ժողով՝ կոչ անելով ՀՀ ոստիկանությանը չխոչընդոտել երթի խաղաղ ընթացքը և բացել Դեմիրճյան փողոցը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ոչ միայն չեն կատարել հավաքի մասնակիցների օրինական պահանջը, այլ նաև սկսել են բերման ենթարկել երթը շարունակել ցանկացող քաղաքացիներին, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ինչ արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2022 թվականի հունիսի 30-ին երթի մասնակից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյանի անունից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է հայց՝ ՀՀ ոստիկանության կողմից խաղաղ երթի ընթացքը դեպի Դեմիրճյան փողոց արգելափակելը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։

ՀՀ վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/4041/05/22 վարչական գործով 2024 թվականի ապրիլի 11-ին կայացված և 2025 թվականի հոկտեմբերի 8-ին օրինական ուժի մեջ մտած վճռով Հայկ Ռուբենի Մամիջանյանի հայցը բավարարվել է․ ոչ իրավաչափ է ճանաչվել 2022 թվականի հունիսի 3-ին, ժամը 20։10-ից սկսած Երևան քաղաքի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած ՀՀ ոստիկանության գործողությունները՝ Դեմիրճյան փողոցի մուտքը փակելը և երթի ընթացքն արգելելը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հայցը ներկայացվել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով, այն է՝ առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ, ակնկալում ենք, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ վարչական դատարանի վճիռը կընդունի որպես ի գիտություն և հետագայում ձեռնպահ կմնա նմանատիպ գործողություններ կատարելուց»:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

2 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

2 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

2 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

3 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

3 hours ago