

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է արտաքին միջնորդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին գրում է La Repubblica-ն:
Ըստ Օրբանի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության կողմերից որևէ մեկի հետ կապ չունեցող երրորդ կողմի մասնակցության: Նա նշել է, որ Եվրոպան դուրս է եկել խաղաղության գործընթացից, թողնելով միայն Թրամփին, որը «հավատարիմ է խաղաղության գաղափարին»:
«Մենք հույս ունենք, որ արտաքին մեկը, որը կապ չունի ո՛չ ռուսների, ո՛չ էլ ուկրաինացիների հետ, ճնշում կգործադրի համաձայնության և խաղաղության հասնելու համար: Ես արդեն բանակցել եմ և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների հետ, և իմ սեփական փորձից եմ տեսնում, որ միայնակ բանակցող երկու կողմերը խաղաղության չեն հասնի», – ասել է Օրբանը:
Նախորդ օրը Օրբանը հայտարարել էր, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը կկայանա: Նրա խոսքով՝ «ինչ էլ որ հետաձգվի, միևնույն է, տեղի կունենա»: Վարչապետը վստահեցրել է, որ բանակցությունները շարունակվում են, և «փաստ է, որ Բուդապեշտում տեղի կունենա խաղաղության գագաթնաժողով»։ Սակայն նա չկարողացավ կոնկրետ ամսաթվեր նշել։
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…