

«Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից»,- Հակակառուպցիոն դատարանում դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը։
Ըստ Ս. Սարգսյանի, ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել. «Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներում ը չազդի պատժամիջոցի վրա»։
Հարցին՝ ինչո՞ւ արևմտյան, միջազգային կառույցները լուռ են երկրում տեղի ունեցող ապօրինի գործընթացների հետ, Ս. Սարգսյանն ասաց. «Շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին։ Ոչ թե սկզբունքներով, այլ շահով են շարժվում»։
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…