Լրահոս 24/7

Մոնումենտի իմ տունը վաճառեցին օրը ցերեկով, հարցրեք ԱԱԾ-ին. Հովիկ Աբրահամյան

«Ասում են, բայց պետք է ապացուցեն։ Չկա նման ապացույց։ Այն ինչի մասին խոսում են, իրականության հետ կապ չունի»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նա եկել էր Հակակոռուպցիոն դատարան՝ մասնակցելու իր գործով դատական հերթական նիստին։ Աբրահամյանն ասաց, ինքը թալանող չէ, ինքը եկեղեցի կառուցող է։

«Ես ձեզ խնդրում եմ, թողեք դատը վերջանա, կտեսնեք, որ ես դրա հետ կապ չունեմ»,-ասաց նա։

Ավելին նա հերքեց դատախազության պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկությունները, թե 2023 թվականին պետությանը վերադարձված Մարմարիկի ջրամբարի մոտ գտնվող անտառն իր սեփականաշնորհածն է։

Ինչ վերաբերում է «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը՝ Նարեկ Նալբանդյանին մի գիշերվա մեջ վաճառելուն, ապա նախկին պաշտոնյան նշեց. «Գիշերը չի եղել, ցերեկն է եղել, աշխատանքային ժամին։ Այդ հարցով պետք է դիմեք իրենց։ Ինչո՞ւ ԱԱԾ-ից չեք հարցնում»։

Հ. Աբրահամյանը նշեց, վաճառքի պահին տունը կալանքի տակ չի եղել, բայց հիմա կալանքի տակ է։ Նա չհամաձայնեց լրագրողների այն որակմանը, որ տունը գնած Նարեկ Նալբանդյանը իշխանությունների սրտի գործարարն է։

«Ես այսօր ուզում եմ Ձեզ հետ երկար խոսել, որ դուք հասկանաք, որ ես ոչ մեկից չեմ վախենում, բացի ձեզանից։ Մի տեղ չի եղել, որ ես վախենամ, վախենամ կարծիք հայտնելուց։ Ինչ վերաբերում է իմ դեմ հարուցված գործին, արդեն ասեցի, իրականության հետ աղերս չունի։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նա մեր ընտանիքի քավորն է։ Քավորությունը սրբություն է։ Սամվել Կարապետյանի արած դրական գործերը ծառայել են ի շահ մեր երկրի, հիմա էլ եմ հաստատում։ Ասել եմ ձեզ, յուրաքանչյուր ապօրինի գործունեություն քննադատվելու է ու ժամանկին պատժվելու է»,-ասաց Հովիկ Աբրահամյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

7 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

8 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

8 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

8 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

8 hours ago