

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ տեղեկացրել է, որ հանրային ներդրումային կոմիտեն հինգ ջրամբարների նախագծերին տվել է դրական եզրակացություն։ Նրա խոսքով՝ պատրաստ են Քասախի, Ելփինի, Լիճքի, Արթիկի և Աստղաձորի ջրամբարների շինարարական նախագծերը, և դրանց իրականացումը կմեկնարկի 2026 թվականին։
Նախարարը նշել է, որ նույն թվականին 12 ջրամբարի համար կիրականացվեն տեխնիկատնտեսական հաշվարկներ, որոնց համար նախատեսված է 1 միլիարդ դրամ։ Բացի այդ, ջրամբարների վերազինման նպատակով 2026թ․ բյուջեում նախատեսված է 264,3 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ 2024թ․ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, այն ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը հայտնել էր, որ 2025 թվականին նախատեսվում է սկսել հինգ փոքր ջրամբարի շինարարություն, ինչպես նաև պատրաստ են 28 շատ փոքր ջրամբարների նախագծեր։
Հավելենք՝ փոքր ջրամբարները նպաստում են խոշոր ջրամբարներից դեպի ջրանցքներ ջրի մատակարարման կարգավորմանը։
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…