

Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը ներկայումս շարժվում են զարգացման միևնույն ուղղությամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը։
Բահրեյնում կայացած «Մանամայի երկխոսություն 2025» կոնֆերանսում ելույթ ունենալով՝ նա նշել է, որ «շարժումը դեպի հյուսիս կարող է իսկապես տպավորիչ լինել»։ Այսպես է նա մեկնաբանել Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ամրապնդելու տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը։
Բարաքի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Թուրքիան առաջնորդում են Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով ուժերի վերաբաշխման նոր գործընթացը։
Նա ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է ուժերի հավասարակշռությունը համաշխարհային «շախմատի տախտակի» վրա՝ ստեղծելով տարածաշրջանային հավասարակշռության նոր պայմաններ։
Պատասխանելով Թուրքիայի և Իսրայելի միջև հակամարտության հնարավորության մասին հարցին՝ Բարաքը նշել է. «Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա»։
Դիվանագետը նաև նշել է, որ առանց Թուրքիայի մասնակցության Գազայի հատվածում հրադադարը հնարավոր չէր լինի։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ՀԱՄԱՍ–ի և Իսրայելի միջև խաղաղության կարգավորման գործում ունեցած ներդրման համար», – հավելել է նա։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…