

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է վերսկսի միջուկային զենքի փորձարկումները:
«Մենք պետք է փորձարկենք միջուկային զենքը…հակառակ դեպքում դուք իրականում չեք իմանա, արդյոք այն աշխատում է»,- հայտարարել է նա: Թրամփի խոսքով՝ Ռուսաստանն ու Չինաստանը ևս փորձարկումներ են անցկացնում. «Պարզապես նրանք չեն խոսում դրա մասին»:
Անդրադառնալով ՌԴ հետ հարաբերություններին՝ Թրամփն ասել է. «Պուտինն իրականում ցանկանում է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ: Նա ցանկանում է շատ գումար վաստակել Ռուսաստանի համար»: Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թրամփը կարծում է, որ շուտով այն կավարտվի. «Ես կարծում եմ, որ մի քանի ամսվա ընթացքում մենք կավարտենք այս պատերազմը»,- պնդել է նա:
Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարների մասին խոսելիս Թրամփը նշել է. «Երկուսն էլ կոշտ են, երկուսն էլ խելացի են, երկուսն էլ՝ նայեք, նրանք երկուսն էլ շատ հզոր առաջնորդներ են: Սրանք մարդիկ են, որոնց հետ չպետք է խաղալ»:
Նա անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետին. «Նեթանյահուն դատի է, և նրա հետ վատ են վերաբերվում: Մենք պատրաստվում ենք միջամտել, որպեսզի մի փոքր օգնենք նրան, քանի որ ես կարծում եմ, որ դա անարդար է»:
Թրամփը վերահաստատել է 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունները կեղծված լինելու իր հայտարարությունները. «2020 թվականի ընտրությունները կեղծվել են՝ և երբ դա տեղի ունենա, ձեզ թույլատրվում է կրկին անել դա»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…