Լրահոս 24/7

ՆԳ նախարարը՝ Փարաքարի սպանության մասին

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը քաղաքական մոտիվ չունի։ Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ևս մեկ անգամ հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս էր հնարավոր, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը կատարելու վերաբերյալ խոստովանական ցուցմունք տված անձն ամիսներ շարունակ կրակել սովորեր այդ համայնքում, սպանության նախապատրաստման ուղղությամբ տարբեր գործողություններ կատարեր, բայց ոստիկանությունը չի կարողացել դա կանխել։

Նախարարը նշեց, որ Փարաքար համայնքում փետրվարին տեղի ունեցած իրադարձություններից հետո ոստիկանությունը պահակակետեր էր սահմանել այն անձանց տների հատվածում, որոնք ռիսկային են գնահատվել։

«Կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել 1 ոստիկան և տարիներ շարունակ էդ ոստիկանին պահպանել էնտեղ։ Բնականաբար, կա օպերատիվ աշխատանք, եղել են նաև այլ պրոցեսներ, բայց ազդակ, որ այսպիսի բան է կազմակերպվել՝ թե՛ տեղի համայնքային ոստիկանության բաժնում, թե՛ տեղի քրեական ոստիկանության ստորաբաժանումում չեն ստացվել»,- ասաց ՆԳ նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ Արմավիրի մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են լինել խնդրահարույց, և ոստիկանության աշխատանքը պետք է ավելի ինտենսիվ լինի հենց այս տեսանկյունից։

Հիշեցնենքսեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։

Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26-ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

6 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

6 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

7 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

7 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

7 hours ago