

«Ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկա Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է վերադառնանք ոչ թե թանկերով, այլ մեքենաներով։ Դրա համար պետք է աշխատեն և պետական կառույցները, և ՀԿ-ները, և, իհարկե, գիտնականները»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
Նա հայտարարել է, իբր գիտնականներն այդ թեմայով բազմաթիվ աշխատանքներ են իրականացրել, բայց անհրաժեշտ են ավելի շատ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, քարտեզներ։
«20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ: Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար: Այս քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը: Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք», -ասել է Ալիևը:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…