

«Հիշեք Ալիևի այս հայտարարությունը, որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն այն կրկնելու է։ Չի եղել Ալիևի նման հայտարարություն, որ հետո Նիկոլ Փաշինյանն իր տարբերակով այն այստեղ չկրկնի»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Սևանը «գյոյչա» է, իսկ Հայաստանի տարածքի բոլոր տեղանունները ադրբեջանական են։
Նա հիշեցրեց «միջանցքի» թեման, երբ ասում էին, որ այն տալը հանցագործություն է, իսկ այսօր ասում է. «ինչ կա դրա մեջ, թող գնան-գան»։
Մարուքյանը նշեց, որ հայկական կողմը չի բարձրացնում ադրբեջանից Հայաստան բռնագաղթած 600 հազար հայի հարցը, որ Արցախը հայաթափված է, իսկ Ալիևն էլ այդ հարցը փակված է համարում և խոսում է Հայաստան ադրբեջանցիների վերադարձի մասին։
«Ունենք երկու ճշմարտություն՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, և ադրբեջանցիները գալիս են Հայաստան, կա՛մ չի ընտրվում, և այս երկիրը մնում է Հայաստան»,-ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանցիների և թուրքերի պլաններում չկա Հայաստան պետությունը։
«Փաշինյանն հայտարարել է առաջադրվելու մասին, Էդմոն Մարուքյանն էլ կոչ է արել ավելի խոշոր մասնակցություն լինի ընտրության, որ ջախջախիչ հաղթանակ տանեն և մի ընտրական պրոցեսով՝ 30 վայրկյանանոց քվեարկության արդյունքում գիշերը հռչակվի, որ Նիկոլ Փաշինյանն այլևս Հայաստանի վարչապետը չի լինելու»,-ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ եթե խոշորացումը չլինի և ամեն մի ուժ իր ձևով պայքարի, ապա իրենք իրենց մոտեցումները պահպանելու են և պայքարելու են, որ Սևանը կոչվի Սևան և Հայաստանը մնա, իսկ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում ինքն է լինելու։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…