

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեպի Հայաստան Ադրբեջանով բեռնափոխադրումների արգելքը հանելու՝ Ալիևի հայտարարությունն իր համար անսպասելի է եղել։
«Կրկին ուզում եմ գնահատանքի խոսքեր ասել Ադրբեջանի նախագահի հասցեին, ով այդ որոշումը կայացրեց։
Իմիջիայլոց, ասեմ, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել ՀՀ հետ։
Մենք գիտեինք, որ կա ըմբռնում, համաձայնություն, որ մի գնացք կգա, բայց մեր ընկալումը եղել է մեկ գնացքի մասին։
Եւ հայտարարությունը, որ հնչեց Ադրբեջանի նախագահի՝ Ղազախստան այցի ընթացքում, ըստ էության, մեզ համար անսպասելի էր, և սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն, ինչը նշանակում է, որ, այնուամենայնիվ, բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան»,- ասել է նա։
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…
Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…