Լրահոս 24/7

Կարելի էր արդյունավետ լուծում գտնել. ՀՌՀ նախագահը՝ «Շողակաթ»-ի մասին

Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ ընդունած օրինագծին, համաձայն որի՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակվելու է։

«Նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այնքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ և գտնում ենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ ու ճիշտ լուծում գտնել»,- ասել է նա։

Միաժամանակ, Հակոբյանը նշել է, որ 2020թ. ընդունված նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթ»-ը ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստաալիք պետք է լիներ, այլ՝ կրթամշակութային։

«Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթամշակութային ալիքում չպետք է լինեն, որովհետև կրթությունը և մշակույթը կրոնի, կղերական մոտեցումների հետ կապ չպետք է ունենա։ Հասարակությունը, բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրինք, չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը»,- նշել է նա՝ հավելելով․ «Եթե «Շողակաթ»-ը կատարեր իր առաքելությունն ու օրենսդրական պարտավորությունները, սրան չէինք հասնի»։

Նա նաև նշել է, որ այդ հեռուստաընկերության վարկանիշը վերջերս գրեթե զրոյի էր հասել, և լսարան չուներ։

Իսկ թե ինչու իրենք չեն միջամտել մինչ այդ, Հակոբյանը նշել է, որ հասցեատերը իրենք չեն. «Եթե լինեին լիցենզավորված կազմակերպություններ, մենք այնտեղ դեր ունեինք։ Այն հեռարձակողները, որ հանրային են, մեր լիազորությունները սահմանափակված են։ Այդ խնդիրներով դիմեք Հանրային հեռարձակողների խորհուրդ»։

Ըստ Հակոբյանի, եթե հեռուստաընկերությունը, ֆինանսավորվելով եկեղեցական կառույցների կողմից, ունի տեսլական, կարող է իր գործունեությունը շարունակել, ստանալ լիցենզիա. «Եթե լիցենզիա էլ չստանա, հենց վաղվանից կարող են կաբելային բոլոր օպերատորների մոտ լինել։ Իսկ այսօր ցանցային օպերատորների լսարանը կազմում է ՀՀ բնակչության մոտ 80%-ը։ Որևէ բան չի կորչում, կորչում է միայն պետության կողմից ինչ-որ չափով ֆինանսավորում»։

Թիվ 1

Recent Posts

Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը

Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը: Ազատության փոխանցմամբ Իլհամ Ալիևի հետ…

6 minutes ago

ԱՄՆ փոխնախագահին ՀՀ ոչ մի պաշտոնյա Ծիծեռնակաբերդում չի ուղեկցել, վախենում են թուրքերին չհաճոյանալուց

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Գիտե՞ք, թե ինչն է ստորացուցիչ. ԱՄՆ փոխնախագահը…

18 minutes ago

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

49 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

1 hour ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

1 hour ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

2 hours ago