

Հայաստանի համար անսպասելի էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացմանն ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում»-ի ժամանակ։
«Այն հայտարարությունը, որ հնչեց Ղազախստանում, Ադրբեջանի նախագահի այցի ընթացքում, ըստ էության, մեզ համար անսպասելի էր, և սա այն դեպքերից էր, երբ Ադրբեջանից հնչում է անսպասելի, բայց շատ դրական հայտարարություն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հայտնեց, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով Հայաստանի հետ քննարկված չի եղել, թեև կար ըմբռնում, համաձայնություն, որ մի գնացք կգա։ Նա նշեց, որ այս դրական քայլը ցույց է տալիս, որ «բալանսի փոփոխության շատ էական հնարավորություններ կան, առնվազն այդ վիճակագրությունը սկսել է փոխվել»։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների առաջին…
«Հայաստան» խմբակցությունը պահանջում է դադարեցնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսն լիազորությունները։…