Լրահոս 24/7

Շոյգուն ընդգծել է «3+3» հարթակի և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը

Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի. հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին գրում են ադրբեջանական պետական լրատվական գործակալությունները։

Շոյգուի խոսքով՝ խաղաղության գործընթացի առաջմղման համար կարևոր է վերսկսել «3+3» հարթակի խորհրդատվական-տարածաշրջանային խմբի աշխատանքը:

«Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա, առաջին հերթին, տարածաշրջանային չափումներ։ Այս համատեքստում կարևոր է վերսկսել «3+3» պլատֆորմի խորհրդատվական և տարածաշրջանային խմբի աշխատանքը», – նշել է նա։

Սերգեյ Շոյգուն ընդգծել է, որ մեծ նշանակություն ունի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago