Լրահոս 24/7

ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկի ևս 132 վագոն ցորեն

Ռուսաստանը մինչև 2026 թվականի հունվարի վերջը նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն, ասվում է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:

«Երկաթուղով հացահատիկի առաջին խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով։ Ռուսական երկաթուղիները կազմակերպել են Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայանից ավելի քան 1000 տոննա ցորենի ուղարկումը Հայաստան. մինչև 2026 թվականի հունվարի վերջ այդ երթուղով նախատեսվում է ևս 132 վագոն ցորեն ուղարկել: Մշակվում են նաև այլ կատեգորիաների բեռների մատակարարումներ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ռուսական արտահանումը Հայաստան իրականացվում էր հիմնականում ավտոտրանսպորտային միջոցներով՝ ցամաքային սահմանային անցումով և ծովով՝ Վրաստանի նավահանգիստներով։

Տրանսպորտի նախարարությունում ընդգծել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման վերականգնման շնորհիվ:

«90-ականներից ի վեր սա նման փոխադրումների առաջին դեպքն է», – եզրափակել են գերատեսչությունում:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

18 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

33 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

51 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago