Լրահոս 24/7

Միհրան Պողոսյանն ընդդիմությանն ուղղված առաջարկ ունի

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանը հանդես է եկել ընդդիմությանն ուղղված առաջարկով.

-Եթե որևէ ընդդիմադիր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ընտրությունների արդյունքում հավաքում է 50 տոկոսից պակաս քվեներ, սակայն մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերից առավել, ապա մյուս ընդդիմադիր կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները պարտավորվում են ապահովել այդ ուժի (կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի) օգտին անհրաժեշտ քվեների համախմբում՝ որպեսզի կանխվի գործող իշխանության վերարտադրությունը և ապահովվի քաղաքական փոփոխություն։

-Եթե որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ դաշինք հաղթահարում է 50 տոկոսի շեմը, ապա սույն հռչակագիրը դադարում է գործել, և քաղաքական միավորները գործում են ինքնուրույն հիմքով։

Սույն հռչակագիրը չի ենթադրում կոալիցիայի ձևավորում, այլ ուղղված է ընտրական փուլում ընդդիմադիր ուժերի քվեային համախմբմանը՝ ժողովրդավարական գործընթացների պաշտպանման և իշխանության փոփոխության նպատակով»։

Թիվ 1

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

13 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

36 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

53 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago