Լրահոս 24/7

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմվի

24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Ըստ աղբյուրի, Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո: Ըստ հանրային մեղադրողի՝ նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն:

Ըստ դատախազության՝ վկա Սթիվեն Նյուտոնի հայտարարությունն առերևույթ վկայում է Պողոս Պողոսյանին կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Այդ օրը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է «Առագաստ» սրճարան և, ըստ գործում առկա տվյալների, Պողոս Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ Ռոբ», ինչն էլ դարձել է Քոչարյանի թիկնապահների հետ վիճաբանության պատճառ։ Դեպքի առթիվ 2001 թվականին քրեական գործ է հարուցվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով, այսինքն՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելը, Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել։

Թիվ 1

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

10 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

33 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

50 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago