

Իրանը և Ռուսաստանը համաձայնության են եկել ստեղծել համատեղ ծովային կոնսորցիում և պլանավորում են մշակել մանրամասները. հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Իրանը և Ռուսաստանը համաձայնության են եկել ստեղծել առաջին համատեղ ծովային նավագնացության կոնսորցիումը», – գրել է նա X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կողմերի միջև նոյեմբերի 6-7-ը Մախաչկալայում կայացած բանակցությունների արդյունքն է, որին մասնակցել են երկու երկրների խոշոր ընկերությունների և կառավարությունների ներկայացուցիչները։
«Այս հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել այս կոնսորցիումի կառուցվածքի և շրջանակի վերաբերյալ, համաձայնություն է ձեռք բերվել նաև պատրաստել և ներկայացնել մանրամասները և պաշտոնական տեքստը հաջորդ ամսվա ընթացքում բանակցությունների ժամանակ», – հավելել է դիվանագետը։
Ջալալին նշել է, որ կոնսորցիումի ստեղծման «ռազմավարական նպատակը» առևտրի, տրանսպորտի և տարանցման զարգացումն է։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…