

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսաուղերձում անդրադարձել է Սյունիքի մարզում այցի ժամանակ Տաթև վանքում հայր Սահակի հայտարարություններին:
«Ասել է բաներ, որոնք ինձ մոտ խղճահարություն, մեծագույն ափսոսանք ու ծիծաղ է առաջացրել»,- ասել է Սիմոնյանը՝ մեջբերելով հոգևորականի հայտարարությունները, թե ԱԺ նախագահին պատահական է հանդիպել, որ «իր հայրենիքը թուրքին հանձնողի հետ խոսելու ոչինչ չունի», որ բարևել է, անցել ու գնացել:
«Ստում է, ստում է շատ վատ, տհաճ ձևով: Հանդիպումն ինձ համար եղել է շատ հաճելի, հայր Սահակն իմ կողմից շատ հարգված հայր Միքայելի հետ ինձ դիմավորել է մուտքի մոտ, չթողնելով, որ հայր Միքայելն ինձ հետ որևէ շփում ունենա, ինձ ամբողջ տարածքը ցույց է տվել, քննարկեցինք բոլոր հնարավոր հարցերը, պատմել այն աշխատանքների մասին, որ տեղի են ունենում: Մեր հարաբերությունները, շփումն այնքան ջերմ էր անցնում, որ վերջում ես պատրաստակամություն հայտնեցի ինչ-որ ձևով աջակցել, որ շինարարության ինչ-որ մասով ֆինանսապես փորձեմ աջակցել: Այդ ֆինանսական աջակցության մասով հայր Սահակը մեծ սիրով պատրաստակամություն հայտնեց ու իր հեռախոսահամարը տվեց իմ խորհրդականին»,- ասել է նա՝ հավելելով, որ հայր Սահակն իրեն մինչև մեքենան ճանապարհել է:
«Չի կարելի սուտ խոսել: Պատվիրաններից մեկն ասում է՝ «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր»»,- նշել է նա։
ԱԺ նախագահը հավելել է, որ ներում է նրան. «Թող աստված ների նրան սուտ խոսելու համար»:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…