Լրահոս 24/7

P. Diddy-ն բանտում քահանայի օգնական է աշխատում. CBS

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր P. Diddy – ն (իրական անունը՝ Շոն Քոմբս), որը դատապարտվել է ավելի քան չորս տարվա ազատազրկման, Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Դիքս բանտում աշխատում է որպես հոգևորականի օգնական. հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ այդ պաշտոնը համարվում է բավական նախընտրելի․ նրանք հետևում են եկեղեցական գրադարանին, մաքրում քահանայի աշխատասենյակը և օգնում հաշվառումներ վարել։ Նրանց հաճախ տրամադրվում է առանձին սենյակ՝ օդորակիչով, իսկ կրոնական արարողություններից հետո քահանան կարող է կիսվել ուտելիքով։

Միևնույն ժամանակ, CBS News-ը նշում է, որ Քոմբսը բանտ մտնելուց ընդամենը երեք օր անց խախտել է ներքին կարգապահությունը՝ կատարել երեք հեռախոսազանգ, ինչը արգելված է։ Լրատվամիջոցի տվյալներով՝ նա խոսել է մի անհայտ կնոջ և մեկ այլ անձի հետ՝ խնդրելով փոխանցել իրեն գումար։ Ռեփերը հետագայում հայտարարել է, թե զանգերը կատարել է իր փաստաբանին՝ մամուլի համար հայտարարություն պատրաստելու հարցով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը Շոն Քոմբսին դատապարտել էր ավելի քան չորս տարվա ազատազրկման՝ սեռական թրաֆիքինգի համար:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

19 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

35 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

52 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago