

Աստծո հետ իմ հարաբերություններում ես այլոց աջակցության կարիքը չունեմ, որովհետև դուք ասում եք գնում եք պատարագի, մարդիկ չեն հավաքվում, մենք պատարագի ենք գնում, ես պատարագի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։ Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշիյանը։
«Ես գնում եմ պատարագի և ուրախ եմ, որ գնում եմ պատարագի, որովհետև դա կարևոր է ինձ համար, իմ և այդ թվում մեր քաղաքական թիմի այն հատվածի, ովքեր հավատում են Աստծուն, քանի որ ես հավատում եմ, որ ՀՀ-ում մարդիկ ունեն խղճի ազատություն, նրանց մի մասը կարող է հավատալ Աստծուն, մի մասը այլ հայացքների տեր լինել, բայց դա ինձ համար, իմ հեգևոր ու բարոյական նորոգման ճանապարհ է և ուրախ ենք այն մարդկանց համար, ովքեր գալիս են»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց նաև արժեքային հանրության և անձնական բարոյականության միջև կապը․ «Մենք չենք կարող արժեքահենք հանրություն ունենալ, եթե մեր սրբության սրբոցը, մեր բարոյական ու արժեքային համակարգի էպիկենտրոնը աղտոտված է»։
Հարցին՝ Վարչապետը գնալու է Մայր Աթոռ և երբ, նա պատասխանեց․ «Մայր Աթոռ կգնամ, երբ բավարար չափով մաքրված կզգամ ինձ»։
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…