

Շատ հաճախ ՀՀ-ում և՛ մամուլում, և՛ ընդդիմությունը, և՛ տարբեր քաղաքացիներ ասում են՝ պարտքը, պարտքը։ Ես ուզում եմ խնդրել ձեզ, որպեսզի ներկայացնեք պարտքի արդյունավետությունը և դրա ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Նման հարցով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին։
Պատգամավորը նաև խնդրեց ներկայացնել 2019 թվականին ունեցած պարտքը և իրական ծավալը՝ նկատի ունենալով, որ այդ ժամանակ եղել է X գումարի պարտք և X չափով ՀՆԱ։ «Հիմա՝ 2025 թվականին, մենք ունենք պարտք և ՀՆԱ։ Այս թվերը երբ հրապարակեք, շատ մարդիկ կհասկանան, որ պարտք վերցնելը ավելի դրական է, որովհետև տնտեսությունը զարգանում է և տարիների ընթացքում իր ազդեցությունը թողնում է»,- նշեց Սուքիասյանը։
Սրան ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ պարտքը աշխարհում ամենաշատ քննարկվող տնտեսական կատեգորիաներից է, որովհետև այն մեծ ազդեցություն ունի ապագայի վրա։
«Մեր տեսանկյունից ամենակարևոր բանը, որը մենք ունենք երկրում, դա բյուջետային կանոնն է, որը թույլ է տալիս կառավարելի դարձնել պարտքի հնարավոր զարգացումները»,- ասաց ԿԲ նախագահը՝ շեշտելով, որ այս տեսանկյունից հստակ գրված է, թե պարտքի որ շեմի դեպքում ինչ պետք է անել։
«Մակրոկանոնների սցենարի ներքո մենք հստակ գիտենք խաղի կանոնները, ինչպես ընդդիմությունը, այնպես էլ կառավարությունը, և եթե հանկարծ պարտքը անցնի սահմանը, ապա դա կհետևի օրենքով սահմանված ընթացակարգին։ Մենք 2019 թվականին ունեցել ենք X պարտք, երբ մեր ՀՆԱ-ն բավականին ցածր է եղել։ Ես հարաբերությունն եմ ուզում հասկանալ։ Մի սցենար վերցնենք՝ եթե պարտք չունենայինք, մեր տնտեսությունը ինչ վիճակում կլիներ։ Խոսքը չի գնում ՀՆԱ-ի 90 տոկոսի համարժեք պարտքի մասին։ 50-60 տոկոսը սովորական է ամբողջ աշխարհում։ Շատերն են ասում՝ պարտք, պարտք, բայց չեն հասկանում, որ դա ներդրում է, տնտեսության կայուն զարգացման հիմք»,- հավելեց Սուքիասյանը։
Գալստյանը նշեց, որ պարտքը, իրոք, հարաբերական ցուցանիշ է։ Այսօրվա մեր ամբողջական պարտքը մոտավորապես մեր տարեկան ստեղծած արդյունքի կեսն է։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…