

ՀՀ կառավարությունը նախատեսում է ամբողջությամբ արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վաճառքը։ Օրինագիծը ներկայացվել է կառավարության հավանությանը։ Ըստ այդմ, նախատեսվում է 2027թ. հունվարի 1-ից արգելել պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումն ու առկայությունը սննդի օբյեկտներում, առևտրի կետերում, տոնավաճառներում և նման այլ վայրերում։
«Բացառություն կլինի կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված պարկերը։
Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից հաստ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների վրա։
Արգելվում է պլաստիկից ու փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների ու սպասքի առկայությունը կամ օտարումը նույն վայրերում։
Այստեղ ևս նախատեսված է բացառություն՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող կափարիչով պլաստիկից տարաների համար»,- հայտնել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով օրինագիծը։ Ըստ նրա, փոխարենը կարող են օգտագործվել թղթից կամ կտորից տոպրակներ, նաև՝ թղթից կամ փայտանյութից մեկանգամյա օգտագործման տարաներ։
Մաթևոսյանը մանրամասնել է, որ բացառությունը կգործի կափարիչով պլաստիկից փակ տարաների և այն ապրանքատեսակների համար, որոնց չափելը, կշռելը հնարավոր է միայն փաթեթավորմամբ։ Նա օրինակ է բերել շաքարավազը։
Վարչապետն էլ հանձնարարել է այս թեմայով ամենօրյա աշխատանք տանել տնտեսվարողների հետ, նաև հանրային իրազեկման արշավներ անել։
«Մենք բոլորս սովոր ենք աշխատել ու ապրել պլաստիկի հետ։ Մենք գիտենք՝ ինչ պրոբլեմ կա պլաստիկի հետ։ Արգելել պլաստիկը կամ նրա մի հատվածը՝ նշանակում է մեր կյանքի մի հատվածը կտրել ու դնել մի կողմ։ Դա ցավոտ է։ Հիմա որքան էլ մեր օրգանիզմի մաս չէ, բայց պլաստիկը պոկելը ցավոտ պրոցես է»,- ասել է նա։ Ըստ վարչապետի՝ միայն որոշում ընդունելով չի լուծվում հարցը, այլ պետք է «ուղեկցել ամբողջ պրոցեսը, հասկանալ՝ մարդիկ ինչ պրոբլեմի հետ են բախվում այս որոշման արդյունքում»։
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…
Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…