Լրահոս 24/7

Ընդդիմադիր թեկնածուների հետ կհամագործակցենք. Արկադի Փայտյան

Ինձ թվում է՝ մասնակցությունը կլինի բավականին լավ, մենք մեր ընտրարշավի ժամանակ էլ հորդորել ենք ժողովրդին, որպեսզի մասնակցեն ընտրությանը և իրենց ձայնը չկորցնեն, որպեսզի իրենց իրավունքները կարողանան պաշտպանել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Փայտյանը։

«Մենք համագործակցելու ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, ընտրությունից հետո պարզ կլինի՝ ինչ պայմաններով։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի և առաջ Աստված հուսամ ամեն ինչ լավ կլինի:

Մեր ծրագիրը կազմել ենք «Ժառանգություն» կուսակցության հետ միասին, և այնտեղ շատ կետեր կան, որոնք ժողովրդի մեջ այսօր պահանջված են և ընդունվել են մեր համակիրների կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է Վաղարշապատ խոշորացված համայնքի բարեկեցությունը, զարգացումը և հետագա ընթացքները պահելն է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

«Համահայկական ճակատ» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցություն

«ՔՊ» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

2 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

2 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

3 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

3 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

3 hours ago