Լրահոս 24/7

Վաղարշապատի ընտրությանը փլուզվեց «կոնսենսուս-» քաղտեխնոլոգիական մանտրան. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Քաղտեխնոլոգիական «կոնսենսուս-» հնարքն առաջին անգամ կիրառվել է Արցախի 2020թ. նախագահական ընտրություններում : Բոլոր թեկնածուները պայքարում էին, որպեսզի Արայիկ Հարությունյանը մի փուլով չընտրվի: Արդյունքում Ստեփանակերտը պատերազմն ընդունեց պետական-քաղաքական աղետալի անկազմակերպվածությամբ, կառավարման համակարգի գրեթե անգործությամբ, ինչը եւ դարձավ պարտության, թերեւս, գլխավոր պատճառը:

«Կոնսենսուս-» տեխնոլոգիան կիրառվել է Գյումրու ընտրություններում. բոլոր ուժերն ամեն ինչ արել են, որպեսզի ՔՊ թեկնածուն չհաղթի: Վարդան Ղուկասյանը խոստանում էր նախադեպը կիրառել խորհրդարանական ընտրություններում եւ Հայաստանը տանել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմ: Ըստ էության, դա հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կարգավորումը վիժեցնելու, Հայաստանի քաղաքակրթական այլընտրանքը բացառելու, անվտանգային եւ տնտեսական միջավայրը սահմանափակելու ծրագիր է:

Վաղարշապատի համայնքային ընտրության կարեւորությունը ոչ այնքան ՔՊ թեկնածուի հաղթանակն է, որքան որ՝ «կոնսենսուս-» քաղտեխնոլոգիական մանտրայի փլուզումը, արժեզրկումը: Կոտրել «կոնսենսու-» քաղտեխնոլոգիական մատրիցան, նշանակում է ընտրել խաղաղության եւ նոր Հայաստանի օրակարգը: Դա իշխանության հաջողությունն է, որ նրան կրկնակի պատասխանատվության տակ է դնում: Խաղաղության փորձությունն ավելի ծանր է, քան պատերազմինը»:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

10 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

11 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

12 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

12 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

13 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

15 hours ago