Լրահոս 24/7

Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու են. Գագիկ Ծառուկյան

«Օրեր առաջ բլոգերների մի մեծ խմբի հրավիրել էի Հիսուս Քրիստոսի արձանի շինհրապարակ։ Հաշվի առնելով նրանց մեծ լսարանը, հարյուր հազարավոր, միլիոնավոր դիտումները՝ հատուկ ուղերձով դիմել եմ նրանց. տարածե´ք ձեր մեծ լսարանի շրջանում, որ հայ ժողովրդի այս խեղճացած վիճակը մեզ սազական չէ, սա ժամանակավոր է։ Էս խեղճությունը, որ հիմա կա ժողովրդի մեջ, իրո՛ք մերը չէ։ Անկախ սոցիալական վիճակից, անկախ տարիքից, անկախ աշխարհի որ ծայրում գտնվելուց, հայի մեջ խեղճություն է մտել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը։

Նա մանրամասնում է.

«Ես խնդրել եմ բլոգերներին, հիմա խնդրում եմ բոլոր-բոլորին. տարածենք, բացատրեք, համոզեք, մարդկանց դուխ տվեք։ Մենք խեղճ ազգ չենք, մենք շատ լուրջ ազգ ենք՝ շատ մեծ կարողություններով, շատ լուրջ հնարավորություններով։

Վերջին պատերազմում մեր պարտությունը, Արցախի կորուստը մեզ իհարկե շատ կոտրեցին, մենք սկսեցինք չհավատալ մեր ուժերին, բայց մենք պիտի հասկանանք, որ դա ժամանակավոր է։

Հայ ժողովուրդը շատ մեծ դերակատարություն է ունեցել քաղաքակրթության մեջ, համաշխարհային գիտության, գրականության, մշակույթի, սպորտի, բոլոր-բոլոր ոլորտներում։ Աշխարհի ո´ր ծայր գնում ես՝ հայի սարքած շենքեր են՝ թատրոններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, դպրոցներ։ Մենք աշխարհի բազմաթիվ երկրներում ունենք շատ լուրջ հայրենակիցներ, որոնք ունեն մեծ հեղինակություն, մեծ հնարավորություններ, սիրում են Հայաստանը, պատրաստ են մեր երկրի համար ամեն ինչ անելու։ Նրանց առաջ պետք է խնդիրներ դնել, պետք է վերաբերմունքի արժանացնել, կազմակերպել։

Մենք Հայաստանում ունենք փայլուն երիտասարդություն, որը վաղն իր ձեռքն է վերցնելու երկրի ղեկը ու տանելու է մեծ հաջողությունների։ Դրանում ո՛չ մի կասկած չունեմ։

Մենք պետք է մեջքներս ուղղենք, մեր երկիրը ոտքի կանգնեցնենք, ոչ մի բանից չվախենանք։

Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք։ Բոլոր հարցերը լուծում ունեն։ Հենց աշխարհը տեսավ, որ մենք հաղթահարել ենք խեղճությունը՝ կսկսի հարգել մեզ, մենք կունենանք լավ դաշնակիցներ, լավ բարեկամներ։

Ամեն օր, ամեն հնարավորության դեպքում խնդրում եմ այս միտքը, այս գաղափարը տարածենք. մենք լուրջ կարողություններով ազգ ենք, մենք ուղղելու ենք մեր մեջքը և լուրջ հաջողություններ ենք ունենալու։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի հիմնական առաքելություններից մեկը խեղճությունը հաղթահարելն է, սեփական ուժերի հանդեպ հայ ժողովրդի վստահությունը վերականգնելն է, մեծ գործեր անելն ու մեծ հաջողություններ ունենալն է»։

Թիվ 1

Recent Posts

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

13 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

36 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

53 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

1 hour ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

2 hours ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

2 hours ago