Լրահոս 24/7

Նոր մանրամասներ «մարտի 1»-ի գործի նախաքննությունից

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ԱԺ-ում լսումների ժամանակ անդրադարձել է «մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ՝ 2025թ. սեպտեմբերի 18-ին կայացրած որոշմանը և այդ գործով ընթացող նախաքննությանը։

«Արձանագրվել է, որ 2008թ. Երևանում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած մահերը հանդիսացել են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հետևանք։ Դատարանը նաև նշել է, որ հրազենից արձակված կրակոցներից զոհված չորս անձանց մահը եղել է վատ ծրագրավորված և վատ իրականացված գործողության արդյունք, որի ընթացքում կիրառվել է ամբոխի վերահսկման համար ոչ պատշաճ միջոցներ ու մահաբեր ուժի անհամաչափ օգտագործում։

Ուժի կիրառումը որոշակի հանգամանքներում կարող էր արդարացված լինել՝ կոնվենցիայի համաձայն, այդ թվում՝ անկարգությունների ու ապստամբությունների ճնշման նպատակով։ Սակայն 1405 միավոր 5.45 մմ լուսային գնդակների արձակումը՝ ցուցարարներին վախեցնելու և ցրելու համար, ինչպես նշված է կառավարության փաստաթղթերում, եղել է բացարձակ անհամաչափ։ Այդպիսի չտարբերակված և կամայական բարձր մահաբերություն ունեցող զենքի կիրառումը անընդունելի է՝ հատկապես հաշվի առնելով ոչ մահաբեր զինատեսակների կիրառման ծավալները, ընդամենը 280 դատարկ փամփուշտ և 191 ռետինե գնդակ»,- ասել է նա։

Ըստ կոմիտեի ղեկավարի՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2008թ. մարտի 1 երեկոյան Երևանի Լեո, Պարոնյան և այլ փողոցներում արդեն իսկ տեղակայված են եղել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, որոնք հրազեն են կիրառել՝ հիմնականում կրակելով օդ, իսկ առանձին դեպքերում՝ նաև շենքերի վերին հարկերի ու տանիքների ուղղությամբ։ Այս հանգամանքը քողարկելու և ԶՈւ մասնակցությունը բացառելու նպատակով ոստիկանության զորքերի ու այլ ստորաբաժանումների ծառայողները տվել են ուղղորդված ու բովանդակությամբ կեղծ ցուցմունքներ, իբր իրենք են մարտական հրազենով կրակել»։

Նրա խոսքով, մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած ԶՈւ ծառայողները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին գնահատական չի տրվել, քանի որ քննությունը ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչը իրականությանը չի համապատասխանել. «Այս կապակցությամբ կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ՝ գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար»,- ասել է նա

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

2 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

2 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

2 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

3 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

3 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

3 hours ago