Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը թողարկել և տեղաբաշխում է 12 մլրդ ՀՀ դրամի արժեկտրոնային պարտատոմսեր

Ֆասթ Բանկը թողարկել է 12 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Պարտատոմսերը տեղաբաշխվում են սույն թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի մարտի 10-ը 100,000 ՀՀ դրամի անվանական արժեքով, 10.75 % տարեկան տոկոսային եկամտաբերությամբ։

Պարտատոմսերը թողարկվել են 24 ամիս (10․11․2027թ․) մարման ժամկետով արժեկտրոնի կիսամյակային վճարման պարբերականությամբ։ Ի դեպ, այս ժամկետայնության պարտատոմսերն ազատված են եկամտային հարկից։

Հավելենք նաև, որ ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է Ֆասթ Բանկի հավելվածում։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 24/7 գործող 38 մասնաճյուղերից որևէ մեկում՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական կամ նույնականացման քարտ, ինչպես նաև բանկային հաշվի տվյալներ։

Այն դեպքում, երբ հաճախորդն աշխատանքային օրվա մինչև ժամը 16։00-ն է լրացնում հայտերը և ապահովում դրամական միջոցներն արժեթղթերի ձեռքբերման համար, ապա պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրվա գնով, հակառակ դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրվա։

ՀՀ ԿԲ նախագահի 23.07.2025թ․-ի թիվ 1/249 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

ՀՀ ԿԲ նախագահի 29.08.25թ-ի թիվ 1/312Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:

ՀՀ ԿԲ նախագահի 30.09.25թ-ի թիվ 1/351Ա որոշման համաձայն գրանցվել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ի Պարտատոմսերի Ծրագրային ազդագրի լրացումը:

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը հնարավոր է բեռնել հետևյալ հղումով, իսկ թղթային տարբերակները` այցելելով Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակ կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

26 minutes ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

3 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

4 hours ago