

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը կարևոր քայլ է կայուն խաղաղության և կայունության ապահովման գործում, ինչը մենք, բնականաբար, ողջունում ենք. հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ։
«Այս պատմական համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Հարավային Կովկասի երկարաժամկետ զարգացման համար»,- ընդգծել է նա։
Վրաստանի նախագահի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
«Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը, բարեկամությունը և գործընկերությունը կշարունակվեն մեր երկրների միջև ձևավորված օրինակելի հարաբերությունների ոգով», – հայտարարել է Կավելաշվիլին։
Կավելաշվիլին կրկին շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Վրաստան այցի համար։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…