

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ 2026 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով քաղաքական դաշտից դուրս կմղվեն այն գործիչները, որոնք Հայաստանը տարել են «թակարդ» և պահել են այնտեղ։
«2026 թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք ՀՀ-ն առաջնորդել ու տարել են դեպի թակարդ և պահել թակարդում, այդ ընտրությունների արդյունքում պետք է դուրս մղվեն և այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան։ Սա իմ կարծիքն է, և համոզված եմ, որ այդպես էլ պետք է տեղի ունենա», – ասել է վարչապետը։
Ըստ նրա՝ «Մարդկանց հետ շփվում եմ, և մարդիկ արդեն զզվել են «նախկին-ներկա» բանավեճերից ու քննարկումներից»։
Խոսելով քաղաքական բառապաշարի մասին՝ Փաշինյանը նշել է, որ պետք է դուրս գալ այդ տրամաբանությունից և Հայաստանում հաստատել քաղաքական կյանքի նորմալ կանոններ. «Որտեղ հայհոյախոսությունը ընդհանրապես տեղ չունի, առավել ևս՝ քաղաքական քննարկումների բովանդակության մեջ»։
Անդրադառնալով ինքն իր կողմից նման մեթոդների կիրառմանը՝ ասել է. «Դրա համար էլ ես կիրակի օրերը գնում եմ, խորանի առաջ ծնկի եմ իջնում ու իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում»։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…