Լրահոս 24/7

Լիահույս եմ՝ Սուրբ Հակոբ եկեղեցում կանոնական պատարագ կլինի, իրավունք չկա հատված զեղջելու. Տեր Փառեն

Շատ կուզենանք, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում նախատեսվող պատարագը լինի կանոնական: 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ ընդգծելով, որ ոչ մի հոգևորական իրավունք չունի որևէ բան զեղջել:

«Գիտեմ, որ Տեր Երվանդը կիրակի էնտեղ պիտի պատարագի: Մենք լիահույս ենք, որ պատարագն ամբողջական կլինի՝ առանց զեղջելու Վեհափառի մասին աղոթքի հատվածը, թե ինչ կլինի, հիմա դժվար է ասել, գուշակել չեմ ուզում»:

Տեր Փառենը նաև ընդգծեց, որ դեռ 17-րդ դարից բոլոր պատարագներին եկեղեցականները հնչեցնում են Ամենայն Հայոց Հայրապետի և թեմի առաջնորդի անունը, այդպես է նաև հիմա:

«Պատարագի մատուցման ամբողջ տեքստը մեզ տրված խորհրդատետրում է գրված, որը հիմված է մեր հոգևոր հայրերի ձեռագիր խորհրդատետրի վրա: Պատարագին Վեհափառի անունը հնչեցնելը կանոն է, այստեղ կամայականություն լինել չի կարող, անգամ իմաստ չկա»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցել էր Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատարագին, որի ժամանակ պատարագիչ հոգևորականը զեղջել էր Վեհափառի անունը հիշատակող հատվածը:

Թիվ 1

Recent Posts

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…

1 minute ago

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին․ Արաղչի

Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…

6 minutes ago

ԱԺ-ն կողմ քվեարկեց զինծառայությունից խուսափած անձանց վերաբերյալ նախագծին

Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…

16 minutes ago

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

30 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

35 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

41 minutes ago