

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաևի հետ։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Գալուզինը պարզաբանումներ է տվել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հետ կապված միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Զրույցի ընթացքում նշվել է, որ ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-ին ստացված դիմումը՝ Կիևում գտնվող Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքերին, գույքին և տարածքին հասցված վնասի վերաբերյալ, ուշադիր ուսումնասիրվել է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից», – ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Միևնույն ժամանակ, առկա տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կիևում գտնվող Ադրբեջանի դիվանագիտական առաքելության շենքերին հասցված վնասն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի սխալ աշխատանքով, ենթադրաբար, Patriot հրթիռի անկմամբ», – նշվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ «հատուկ ընդգծվել է, որ Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի Հանրապետության օբյեկտների դեմ ենթադրյալ «հրթիռային հարվածների նպատակային բնույթի» մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը»։
Իրանը աշխատում է համաձայնագրի առաջարկի վրա, որը կապահովի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունքը, բայց ոչ…
Ազգային ժողովը այսօրվա նիստում ընդունել է զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան ՀՀ քաղաքացիներին քրեական պատասխանատվությունից ազատելու…
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…
Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…
Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…
Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…