

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում անդրադարձել է մարտական հերթապահություններին՝ ընդգծելով՝ ԶՈՒ-ի հիմնական առաքելությունը պաշտպանունակություն է և ոչ թե մարտական հերթապահությունը։
«Մենք պետք է գնահատենք, որ ԶՈՒ-ի հիմնական առաքելությունը պաշտպանունակություն է, և ոչ թե մարտական հերթապահությունը։ Տարիներ շարունակ շեշտը դրել ենք մարտական հերթապահության վրա, ինչը կարևոր է, բայց նաև կարևոր է, որ ԶՈՒ-ի հիմնական հատվածը ոչ թե զբաղվի «պահակությամբ», այլ մարտական պատրաստությամբ և բարձրացնի իր կարողությունները»,-ասել է Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով՝ վարժական հավաքների նպատակը այն է, որ պահեստազորը ըստ անհրաժեշտության կարող է հավաքվել, պատկերացնել խնդիրը և դառնալ բանակի կարևոր բաղադրիչ. «Պիտի իրականությունից չփախչենք և հիշենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հիմնական խնդիրներից մեկը պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելու, ոչ մարտունակ լինելու և այլ հարցերն էին»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով՝ աշխարհում եթե երկիրը կանգնում է պատերազմի առջև, հիմնական հենարանը ոչ թե ժամկետային զինծառայողներն են, այլ պահեստազորը։
«Մենք խնդիր ենք դրել տարիների ընթացքում հնարավորինս արագ ողջ պահեստազորը անցկացնել կարճ պատրաստության խողովակով և միևնույն ժամանակ տարածքային պաշտպանության զորքերի շրջանակներում նրանց համար հստակ դարձնել պոտենցիալ խնդիրը, ծառայության ուղղությունները»,-նշել է նա։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…