

Ըստ RBC-Ukraine-ի, Միացյալ Նահանգները՝ «28 կետանոց ծրագրից» բացի, Ուկրաինային է ներկայացրել առանձին փաստաթուղթ, որը պարունակում է անվտանգության երաշխիքներ։
RBC-Ukraine-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ ամերիկյան պատվիրակության նոյեմբերի 19-ին Կիև կատարած այցի ժամանակ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ստացել է երկու նախագծի փաստաթուղթ՝ «28 կետանոց ծրագիր» և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագիր։
Հրապարակման համաձայն՝ երկրորդ փաստաթուղթը՝ «Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը», կազմվել է «ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի սկզբունքներին համապատասխան» և պարունակում է երեք կետ։
Ուկրաինայի վրա Ռուսաստանի կրկնակի հարձակման դեպքում ԱՄՆ նախագահը կարող է կիրառել «զինված ուժեր, հետախուզական և լոգիստիկ աջակցություն, տնտեսական և դիվանագիտական միջոցառումներ և այլ քայլեր, որոնք կհամարվեն նպատակահարմար»։
ՆԱՏՕ-ի անդամները (Ֆրանսիա, Բրիտանիա, Գերմանիա, Լեհաստան և Ֆինլանդիա) պարտավորվում են գործել Միացյալ Նահանգների հետ համակարգված։
Շրջանակային համաձայնագիրը կգործի տասը տարի՝ երկարաձգման հնարավորությամբ։
Պարբերականը գրում է, որ ինչպես «28 կետանոց պլանի» դեպքում, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը վերջնական չէ և կարող է ճշգրտվել։
Նախկինում հաղորդվել էր, որ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինան և Միացյալ Նահանգները մշակել են թարմացված և բարելավված խաղաղության պլան։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…