

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Հայաստանցի, հայ, ոչ բարով հեղափոխական հրապարակագիրը տառացիորեն երեկ թուլացած հաճույք էր ստացել Թրամփի կողմից Ուկրաինային ներկայացված «կապիտուլյացիայի ակտը» կարդալուց և երազում էր, որ նման մի «թուղթ էլ Նիկոլի սեղանին դնեն»:
Բայց խնդրեմ՝ բացատրեք, հարգելիներս. ո՞վ է տեսել, որ մի երկիր մյուսին «կապիտուլյացիայի ակտ» ներկայացնի, հետո իր արտաքին գործերի նախարարին, ով նաև նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականն է, գործուղի, որ գնա- «կապիտուլյանտի» հետ քննարկի «կապիտուլյացիայի պայմանները»:
Թրամփի ուկրաինական ծրագրի դեպքում դա տեղի է ունեցել. պետքարտուղար Ռուբիոն ժամեր շարունակ Ժնևում բանակցել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար, ԱԽ քարտուղար Ումերովի հետ և անձամբ հայտարարել, որ հասել են զգալի առաջընթացի, արդյունքում կունենան փաստաթուղթ, որ կբավարարի Ուկրաինային, բնականաբար, նաև՝ ԱՄՆ-ին: Понятно, господа?: Վերջնական ծրագիրը համաձայնեցվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, ներգրավված է նաև եվրոպական եռյակը՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Իհարկե, չկա երաշխիք, որ Պուտինը կընդունի այդ ծրագիրը, բայց դա արդեն «խեղդվողի գործն է»»:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…