

Կիրակի, 23 Նոյեմբեր 2025-ի առաւօտեան ժամերուն, Հոմսի հարաւային ծայրամասերէն «Զայտալ» աւանին մէջ այր մարդ մը եւ կինը սպանուեցան։ Այս մասին հայտնում է Լաթաքիոյ «Գանձասար» օրաթերթը։
Քանի մը ժամ ետք, քաղաքի հարաւային թաղամասերէն ներս պարետային ժամ յայտարարուեցաւ եւ ներքին ապահովական ուժեր տարածուեցան` ապահովական լարուած իրավիճակին հսկելու եւ քաղաքէն ներս ապահովութիւնը ամրապնդելու համար։
ՍԱՆԱ-ի թղթակիցը յայտնեց, որ այժմ Հոմսի հարաւային թաղամասերուն իրավիճակը կայուն է եւ ապահովական ուժերը իրենց կարելին ի գործ կը դնեն քաղաքին սովորական իրավիճակը վերականգնելու համար։
Դէպքի վայրը մօտ է «Հայկական Թաղամաս» կոչուած շրջանին, սակայն այնտեղ հայեր չեն բնակիր ներկայ դրութեամբ։ Յարակից թաղամասերուն կայ քանի մը հայ ընտանիք։
Հոմսի հայ բնակիչները «Գանձասար»-ին յայտնեցին, որ սպանութիւնը ըստ տեղացիներու աշիրէթներու միջեւ եղած ընտանեկան խնդրի մը հետեւանք է։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…