Լրահոս 24/7

Մայր Աթոռը զգուշացնում է․ հակականոնական քայլերը կարող են հանգեցնել հերձվածի

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:

Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։

Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։

Թիվ 1

Recent Posts

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

5 minutes ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

17 minutes ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

38 minutes ago

Դատարանում ասել եմ՝ Արցախը եղել է, կա ու կլինի. Ռուբեն Վարդանյան

Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Բաքվում փետրվարի 10-ի նիստում…

57 minutes ago

Ռուսաստանը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով․ Սերգեյ Կոպիրկին

Ռուսական կողմը շահագրգռված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանի հարցում։ Այս մասին Դիվանագիտական աշխատողի օրվան նվիրված…

1 hour ago

«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում…

2 hours ago