Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը Mastercard World-ի նոր քարտապաններին տրամադրում է մինչև 25% քեշբեք

Ֆասթ Բանկը նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Mastercard World ԱկնՔարտ ձեռք բերած քարտապաններին տրամադրում է մինչև 25%-ի չափով գումարի հետվերադարձ (cashback)։  Բանկի ընձեռած առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում Ֆասթ Բանկից ձեռք բերել պրեմիում դասի Mastercard World ԱկնՔարտ և դրանով արտասահմանյան վաճառակետերում գնումներ կատարել։ Ընդ որում, գումարի հետվերադարձը գործում է ինչպես արտասահմանում կատարած անկանխիկ գնումների, այնպես էլ արտասահմանյան առևտրի ցանկացած առցանց հարթակից իրականացվող գնումների դեպքում:

Mastercard World ԱկնՔարտի օգտատերերի հետվերադարձի գումարը գոյանում է իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հանրագումարային 25%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար ՀՀ դրամը, ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը։ ԱկնՔարտի օգտատերերի գումարի հետվերադարձը կիրականացվի առաջարկի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում ՀՀ դրամով կամ հաճախորդի ԱկնՔարտի համապատասխան արժույթով։

Mastercard World-ը պրեմիում դասի բանկային քարտ է, որը լայն հնարավորություններ է ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում։ ԱկնՔարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկի պրեմիում դասի Mastercard World-ի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես 24/7 աշխատող Բանկի մասնաճյուղերից, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ գումարի հետվերադարձը չի գործում ՀՀ-ում գրանցված վաճառակետերում վճարումների կամ այդ վաճառակետերի առցանց հարթակներում  գնումների դեպքում։ Հաճախորդները գումարի հետվերադարձ չեն ստանա նաև այն դեպքում, եթե քեշբեքի վճարման պահին ԱկնՔարտը չգործի՝ անկախ արշավին մասնակցելու հանգամանքից։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago