Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը հովանավորել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» բարեգործական համերգը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կայացել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» խորագրով բարեգործական համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը նախատեսված է ուղղել «Բարդերի» ակումբի անդամ Արմինե Հայրապետյանի բուժմանը։

Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է․ «Այսօր հավաքվել ենք, որովհետև մեր երգասացներից ամենահմայիչը՝ Արմինեն Հայրապետյան, մի փոքր կարիքն ունի, որ բոլորս իր կողքին լինենք: Ես նկատի ունեմ ոչ միայն մեր երաժիշտներին, որոնք բեմ են բարձրանալու, նաև մեր հատընտիր հանդիսատեսին, նաև նկատի ունեմ մեր մշտական աջակից Ֆասթ Բանկին, որովհետև այն ամենն ինչ անում ենք տարվա ընթացքում, էդ ամեն ինչի պրոդուկտիվությունն առանց Ֆասթ Բանկի մասնակցության շատ ավելի ցածր կլիներ»:

Ֆասթ Բանկը տևական ժամանակ է աջակցում է «Բարդերի» ակումբի գործունեությանը՝ հովանավորելով համերգները և փառատոնները։ Բարեգործական համերգները հնարավորություն են տալիս հանրությանը վայելել հեղինակային երգեր՝ միաժամանակ մաս կազմելով բարեգործական նախաձեռնություններին։ Հովանավորության շնորհիվ տոմսերի վաճառքն ազատված է ծախսային բեռից, ինչը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ  գործարար միջավայրն ու մշակույթը, սերտաճելով միմյանց, կարող են իրար օգտակար լինել․  «Եթե կա գործարար և չկա մշակույթ, ինչ իմաստ ունի այդ գործարարությունը, և ճիշտ հակառակը: Էդ աշխատանքը փոխադարձության մեջ գեղեցկացնում է մեր իրականությունը», – ասել է նա:

Ֆասթ Բանկի հովանավորությունը նպատակ ունի նպաստել մշակութային կյանքը Հայաստանում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago