Լրահոս 24/7

Խուդաթյանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային ռազմավարությունը

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է պանելային քննարկման, որը կրում էր «Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի փոխկապակցվածության ապահովման համապարփակ օրակարգ» խորագիրը։

Պանելային քննարկման ժամանակ նախարարը պատասխանել է հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին վերաբացված Հարավային Կովկասում Հայաստանի պատկերացումներին և ռազմավարական առաջնահերթություններին։

Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանի Կառավարության ռազմավարական առաջնահերթություններն են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ամբողջական իրականացումը՝ այդ թվում TRIPP երթուղու գործարկումը։

Հայաստանը, առաջ քաշելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, նպատակ է հետապնդում ապահովել տրանսպորտային կապակցվածությունը Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք ուղղություններով։

Այս ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանային առևտրի խթանմանը, ինչպես նաև Միջին միջանցքի թողունակության ընդլայնմանը՝ ստեղծելով լրացուցիչ երթուղիներ, որոնք կանցնեն Հայաստանով։

Պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար, միջազգային ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչ Ֆիլիպ Տաբարոտը, Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

10 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

10 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago