Լրահոս 24/7

ՀՀ կառավարությունը դրժել է իր խոստումը, և Ադրբեջանի դեմ ոչ մի գործ չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան. Մարուքյան

«2022թ. հոկտեմբերի 2-ին ադրբեջանական սոցցանցերում հայտնվեց մի ահասարսաուռ տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տռարածքում՝ մեր դիրքում գնդակահարում են մեր անզեն զինվորներին»,-հիշեցնում է ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա մանրամասնում է, որ դրանից մեկ տարի անց՝ 2023-ի սեպտեմբերի 1-ին կառավարությունը որոշեց, որ Հայաստանը պետք է դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։

«Հայտարարեցին ու խոստացան, մենք պետք է դառնանք այս դատարանի անդամ, որպեսի Ադրբեջանի, Իլհամ Ալիևի կողմից իրականացրած ռազմական հանցագործությունները, այդ թվում մեր անզեն զինվորներին գնդակահարելու դեպքերը պետք է քննվեն այս դատարանում։ Գիտե՞ք՝ ինչ վիճակ է հիմա։ Հայաստանի կառավարությունից ոչ մի գործ ներկայացված չէ, քանի որ Հայաստանի կառավարությունը դրժել է իր խոստումը, այն նաև ուրանում է մեր զինվորների թափած արյունը ՀՀՀ ինքնիշխան տարածքի դիրքերում, որտեղ հիմա գտնվում են ադրբեջանական զինված ուժերը»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանը դիմեր այս դատարան, ապա հնարավոր է, մենք այսօր Բաքվում գերիներ չունենայինք, Ադրբեջանը դուրս հանած լիներ իր ուժերը ՀՀ տարածքից։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

2 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

3 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

3 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

3 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

3 hours ago