

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Որոշակի քաղաքական, փորձագիտական եւ մեդիա-շրջանակներ հանրությանը ներշնչում են, իբր կաթողիկոսի «դեմ հալածանքներ են սկսվել, քանի որ նա միջազգային համաժողովում բարձրացրել է բռնատեղահանված բնակչության Արցախ վերադարձի հարցը»:
Կաթողիկոսն ուղիղ քսան տարի ժամանակ է ունեցել, որպեսզի իր «զորությամբ» նպաստի ԼՂ խնդրի հայանպաստ կարգավորմանը: Այդ տարիների նրա գործունեությունից երկու փաստ է տպավորված: Գտնվելով Բաքվում, նա այցելել է «գրադարանի» վերածված հայկական եկեղեցի, իսկ 2010թվականին դիմել նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ադրբեջանական կողմին վերադարձվի դիվերսանտ, չորս հայ զինծառայողի սպանած Մուբարիզ Իբրահիմովի դիակը, որովհետեւ Ադրբեջանի «մոլլապետ» Փաշազադեն դիմել էր ՌՈՒԵ պատրիարք Կիրիլին, որպեսզի նա Գարեգին Բ.-ին «խնդրի»: Կաթողիկոսը չգիտե՞ր, որ Իլհամ Ալիեւը «բացառիկ հերոսության համար» Իբրահիմովին հետմահու արժանացրել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Կամ կաթողիկոսն ինչու՞ նույն Կիրիլի եւ Փաշազադեի միջոցով գոնե մեկ հայ ռազմագերու հայրենադարձության հարց չի լուծում, բայց միջազգային կրոնական հարթակներում, որտեղ, ի դեպ, Ադրբեջանից ներկայացուցիչ չի եղել, խոսում է Արցախ վերադարձի իրավունքից: Իսկ հարցին, թե ինչու՞ քառասունչորսօրյա պատերազմից մեկ տարի առաջ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդարանը Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ, Մայր աթոռն այդպես էլ չի պատասխանում:
Հ.Գ. Ի դեպ, Մուբարիզ Իբրահիմովի դիակը չվերադարձնելու բացառիկ հիմնավորում տվել էր Ադրբեջանը՝ նրա սպանության հաջորդ օրը տեղեկություն տարածելով, որ «հերոսի մարմինը զինվորական պատիվներով հողին է հանձնվել նրա հայրենի գյուղում», ՊԲ մամուլի ծառայությունն էլ հայտարարել էր, որ «արդեն հողին հանձնված մարդու մարմինեը չենք կարող հանձնել»:
Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…
Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…
Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…
«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…
«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…