

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Ինձ, անկեղծ ասած, բոլորովին չի հետաքրքրում, թե Գարեգին Բ.-ն կամ Մայր աթոռի եպիսկոպոսները կուսակրոնության ուխտը խախտե՞լ են, թե՞ ոչ, որովհետեւ եթե նրանք բոլոր սրբերին վկայակոչելով երդվեն, որ ճգնակյաց են եւ ծոմապահ, չեմ հավատա:
ՀԱԵ կրոնավորները շատ վաղուց աշխարհիկ մարդի են, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Ինձ առավելապես մի խնդիր է հուզում. Մայր աթոռը պաշտպանու՞մ է Ադրբեջանի հետ խաղաղության, հայ-թուրքական կարգավորման օրակարգը: Եթե՝ այո, ինչու՞ կաթողիկոսն այդ մասին լռում է, իսկ եթե՝ ոչ, ապա Լուսավորչի գահն ի՞նչ այլընտրանք ունի եւ ինչու՞ հայ ժողովրդին ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի այդ մասին չի ավետում: Սա է հարցը: Մնացածը մանիպուլյացիա է, ձեռնածություն:
2020թ. հոկտեմբերի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ղազանչեցոց եկեղեցուց հայտարարել է, որ թշնամու նպատակը Շուշիի գրավումն է, եւ նա դրան հասնելուց ընդամենը 5 կմ. հեռավորության վրա է: Աղետի, մահտարաժամի այդ օրը Հայ առաքելական եկեղեցու զանգերը պիտի քսանչորսժամյա տագնապ հնչեցնեին ոչ միայն Էջմիածնում, այլեւ Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում, Թեհրանում, Ստամբուլում, Թբիլիսիում, Երուսաղեմում: Ինչու՞ այդպես չի եղել:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…