Լրահոս 24/7

Ընտրության պահն է՝ ուխտադրուժ դավաճանությո՛ւն կամ աննահանջ սրբազան պայքա՛ր․ «Միասին» շարժում

«Միասին» շարժման հայտարարությունը․

«Հայաստանի Երրորդ Հանրապետության կազմաքանդման գործընթացը, որի հեղինակն ու թիվ մեկ պատասխանատուն ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանն է, հասնում է իր կիզակետին։ Խաղաղարարության կեղծ պատմուճան հագած՝ ՀՀ ներկայիս իշխանությունները վճռական գրոհ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այս գրոհի պատվիրատուն հայտնի է, հակահայ նպատակը՝ պարզ։

Ադրբեջանաթյուրքական պահանջներին հլու-հնազանդ՝ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» իր «գաղափարակից» նմանակների հետ, միջոցների միջև խտրություն չդնելով, փորձում է սասանել և վարկաբեկել Հայոց ինքնության վերջին հիմնասյունը՝ Հայ Առաքելական եկեղեցին, որը Աստվածային պատվարի պես կանգնած է հակահայկական, հակաարցախյան դավադրությունների իրականացման ճանապարհին։

Թաքնվելով անձերի դեմ պայքարի անվան ներքո, ինչպես 2018 թվականին «Մերժի՛ր Սերժին» թյուր կարգախոսով հանձնեց Արցախի Հանրապետությունը, այժմ «Մերժի՛ր Հայոց Վեհափառ հորը» նենգ ծրագրով՝ տենչում է գրավել Հոգևոր Հայաստանը՝ պատմության մեջ մտնելով որպես «կաթողիկոս հեռացնող և նշանակող» տխրահռչակ վարչապետ։ Հույս ունի, թե ուրացման ու դավաճանության ճանապարհով Գերագույն Հոգևոր խորհուրդը կպառակտի և իր դրածոյին կկարգի կաթողիկոս, որն էլ անմռունչ կդակի թյուրքադրբեջանական բոլոր որոշումները՝ լուծարելով Արցախի թեմը, փակելով Արցախի և Հայաստանի զավթված տարածքների վերադարձի հարցը։

«Միասին» այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժումը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ Հոգևոր Հայաստանի դեմ գրոհում վաղուց արդեն ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությունը, Եկեղեցական կանոնակարգը և, ամենազարհուրելին, բարոյականության ու պարկեշտության բոլոր տարրական կանոնները։ Ընտրության պահն է՝ ուխտադրուժ դավաճանությո՛ւն կամ աննահանջ սրբազան պայքա՛ր՝

հանուն Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի ժառանգորդ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջնորդվող մեր եկեղեցու անսասանության։ Միջին դիրքավորում, անտարբերություն այլևս չկա, եթե լռում ես, ուրեմն հաշտ ես դավադրության և բարոյազրկման հետ։ Կանգնում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսի և ապօրինաբար ազատազրկված մեր հոգևոր հայրերի կողքին։ Գտնում ենք, որ ստեղծված պայմաններում կարգազանց հոգևորականները պետք է կարգալույծ արվեն։

Մեր թիկունքում Միածնաէջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է, Հայաստան Հայրենիքը, նահանջի տեղ այլևս չկա»։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

22 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

38 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

55 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago